Աշոտյանը` Եվրանեսթում. Եվրոպայում կրթվելու իրավունքը պետք է հասանելի լինի նաև արցախցիներին17 մարտի 2015 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ և հանդես է եկել ելույթով` նվիրված Հայաստան-ԵՄ կրթական համագործակցությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունը։ Նախարարը մասնավորապես խոսել է Բոլոնիայի գործընթացի մասին, փաստել է, որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում,որոնք ԵՄ անդամ չեն, ապա մանրամասն խոսել է մեր երկրում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պետք է հասանելի լինի բոլորին, սակայն Արցախում, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բացման խոսքով հանդես եկավ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, որը ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում էր Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա:Բոլոնիայի գործընթացը կրում է Բոլոնիայի հռչակագրի անունը, որը ստորագրվել է Իտալիայի Բոլոնյա քաղաքում 1999թ. հունիսի 19-ին 29 Եվրոպական երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարների կողմից: Այսօր գործընթացը միավորում է 47 երկրների` պատրաստ իրագործելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նպատակները: Բոլոնյան գործընթացի շրջանակներում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգում ներդրվել է եռաստիճան կրթական համակարգ, անցում է կատարվել գնահատման կրեդիտային համակարգին, որն, ըստ մասնագետների, հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց գիտելիքները դրսևորելու գործնական ոլորտում և ստանալու ավելի օբյեկտիվ գնահատական: Ներդրվել է նաև կրթության որակի վերահսկողության համակարգը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |