Al Monitor. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կլինի Լիբանանի արտգործնախարարը 1 ապրիլի 2015 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Al Monitor պարբերականի Lebanon Pulse բաժինն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Լիբանանում հայկական համայնքի կողմից իրականացվող միջոցառումներին` նշելով, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրքին մասնակցելու է նաև Լիբանանի արտաքին գործերի նախարարը: Պարբերականը գրում է, որ հայերը Լիբանանում մեծ և կարևոր ներկայացվածություն ունեն, իսկ առհասարակ լիբանանահայ համայնքը, ըստ պարբերականի, հավանաբար ամենանշանավորն է հայկական սփյուռքում: Պարբերականը նկատում է, որ լիբանանահայ համայնքը ծանրակիշիռ ներկայացվածություն ունի ոչ միայն երկրի տնտեսության և բինզես ոլորտներում, այլև քաղաքական ասպարեզում, փոխանցում է Panorama.am-ը: «Նախարարների կաբինետի մեծությամբ պայմանավորված նրանք գրեթե մշտական երկու նախարարական տեղ ունեն, ինչպես նաև վեց տեղ խորհրդարանում, որից չորսը Բեյրութում, որտեղ էլ հիմնականում կենտրոնացված են հայերը»,- գրում է պարբերականը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին և այդ կապակցությամբ լիբանանահայության նախաձեռնած միջոցառումներին` պարբերականը գրում է, որ Լիբանանի ղեկավար մարմինները հրավեր են ստացել ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշելու համար Թուրքիայի իշխանություններից: Այս վիճակը, ըստ պարբերականի, որոշակի երկվություն է առաջացրել Լիբանանի քաղաքական վերնախավում: Հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին` պարբերականը գրում է, որ քրիստոնյա համայնքի` առավելապես հայերի շահերը բավարարելու համար իշխանությունը որոշում է կայացրել ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու միջոցառումներին մասնակցել երկրի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասսիլի գխավորած պատվիրակության մակարդակով, քանի որ արտգործնախարարը նույնպես քրիստոնյա է և հակված է բավարարելու հայերի հրավերը: Անդրադառնալով թուրքական կողմի հրավերին` պարբերականը գրում է, որ այդ առումով Լիբանանի սուննի մահմեդական համայնքի շահերը բավարարելու համար էլ հավանաբար Գալիպոլիի տոնակատարությանը կմասնակցի Լիբանանի վարչապետը, ով մահմեդական է: Եզրափակելով պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ լիբանանահայ համայանքը նախաձեռնել է ոգեկոչման միջոցառումների լայն շարք: Photo: Reuters Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |