The Fresno Bee. Ի հեճուկս Թուրքիայի և Ադրբեջանի, խորհրդարանական ընտրություններով ԼՂՀ-ն կպաշտպանի իր անկախությունը

The Fresno Bee. Ի հեճուկս Թուրքիայի և Ադրբեջանի, խորհրդարանական ընտրություններով ԼՂՀ-ն կպաշտպանի իր անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի դիտորդական խորհրդի անդամ Անդրեաս Բորջեասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին լինելու է քաղաքական դիտորդ: Բորջեասը ժամանելու է Ստեփանակերտ ապրիլի 25-ին: Հրավիրվածների շարքում են այդ թվում 2 ներկայացուցիչ ԱՄՆ-ից, ինչպես նաև Մեքսիկայի, Արգենտինայի ու Կանադայի ներկայացուցիչներ: Նրանք գնահատելու են Լեռնային Ղարաբաղի ընտրությունների համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին, գրում է The Fresno Bee հրատարակությունը:

«Ի հեճուկս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից գործադրվող դիմակայության` հայաբնակ Լեռնային Ղարաբաղն ընտրություններ է անցկացնելու` պաշտպանելով իր ազգային անկախությունն ու սուվերենությունը»,- նշված է հրապարակված հոդվածում, գրում է Panorama.am-ը:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պաշտոնական հրավերում նշել է, որ մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին Լեռնային Ղարաբաղի բնակիչներն անկախության հռչակումից հետո վեցերորդ անգամ են իրացնելու ձայնի իրենց իրավունքը: «Մեզ համար գալիք ընտրությունները հերթական հնարավորությունն են հաստատելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների հակվածությունը հիմնարար ազատություններին, ուստի մենք մեծ նշանակություն ենք տալիս ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությանը»,- գրել է Ղուլյանը:

Հոդվածում մատնանշվում է, որ ընտրություններն անցկացվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից անմիջապես հետո: Բորջեասն ընդգծել է, որ այդ հանգամանքը կարևոր նշանակություն ունի: Արևմուտքում` թուրքերի, իսկ Արևելքում` ադրբեջանցիների հարևանության ներքո բնակվող հայերի իրավիճակը շարունակում է անհանգստացնել:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը ապրիլի 23-ին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի շրջանը դարձավ Կալիֆորնիա նահանգի առաջին շրջանը, որ ճանաչեց ԼՂՀ-ի անկախությունը: Շրջանի ղեկավար խորհուրդն ընդունել էր Բորջեաս Անդրեասի հեղինակած բանաձևը, որով ճանաչվում է ԼՂՀ-ի անկախությունը՝ այն ներկայացվելով որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընկած պատմական հայկական շրջան: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` փաստաթղթում քաղաքային խորհուրդը կոչ է անում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիրներին, Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին «սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշումը, ժողովրդավարական անկախությունն ու ճանաչել նրա կառուցողական ընդգրկումը միջազգային ասպարեզում»: Բանաձևի այլ դրույթով Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահին կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու պարտավորություն ստանձնել ապագա սերունդների Հայոց ցեղասպանության փաստն անաչառ ներկայացնելու հարցում»:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սենատը 2014 թվականի օգոստոսի 27-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Կալիֆորնիայի Սենատը նաև որոշել է բանաձը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---