Մեծ Հայրենականի վետերանները կարող են մայիսին անվճար մեկնել ԱՊՀ երկրներ և Եվրոպա

Մեծ Հայրենականի վետերանները կարող են մայիսին անվճար մեկնել ԱՊՀ երկրներ և Եվրոպա

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը սկսել է Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ակցիայի մասնակիցների տոմսերի ձևակերպումը:

Առաջին անգամ Մեծ Հայրենականի մասնակիցներին, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս կալանավորներին, որոնք բնակվում են Ռուսաստանում, ԱՊՀ, Մերձբալթիայի երկրներում, Վրաստանում, և որոնք նշված երկրների քաղաքացիներ են, անվճար ավիաուղևորության հնարավորություն կտրվի:

«Աերոֆլոտը» ոչ միայն կվճարի տոմսի արժեքը, այլ նաև մաքսատուրքերն ու հավելավճարները: Տոնական ակցիայի յուրաքանչյուր մասնակից նաև իրավունք ունի մեկնել մեկ ուղեկցողի հետ, որի թռիչքը ևս անվճար կլինի, հայտնում է ավիաընկերության կայքը:

Խորհրդային Միության հերոսներին, Փառքի շքանշանակիրներին «Աերոֆլոտը» երաշխավորում է բիզնես-դասի տոմսեր, ասվում է հաղորդագրության մեջ: Ակցիայի այլ մասնակիցներին և նրանց ուղեկցողներին բարձր դասի տոմսեր կտրամադրվեն ինքնաթիռում ազատ տեղերի առկայության դեպքում:

Մեծ Հայրենականի վետերանները կկարողանան նաև Ռուսաստանի և ԱՊՀ, Մերձբալթիայի և Վրաստանի բնակավայրերից մեկնել Եվրոպայի երկրներ. Բուլղարիա, Հունգարիա, Գերմանիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Խորվաթիա, Ավստրիա, Չեխիա, ինչպես նաև հետևյալ երկրներից. Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Տաջիկստան, Լատվիա, Էստոնիա, Լիտվա, Մոլդովա, Վրաստան՝ դեպի Ռուսաստանի բնակավայրեր:

Տոմսերը կարելի է ձևակերպել 2015 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 12-ը, իսկ արտոնյալ ուղևորությունը կարելի է կատարել 2015 թ. մայիսի 3-12-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---