Global Gold Mining-ին զրկել են Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին աշխատանքներ անցկացնելու լիցենզիայից 5 սեպտեմբերի 2006 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնապահպանության նախարարությունը ամերիկյան Global Gold Mining ընկերությանը զրկել է Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանի վրա գտնվող Մարջան հատվածում հետախուզական աշխատանքներ անցկացնելու լիցենզիայից: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նրա խոսքերով, լիցենզիայից զրկելու պատճառ հանդիսացավ այն փաստը, որ ընկերությունը չի կատարել իր վրա վերցրած պարտավորությունները: «Ընկերությունը հետախուզական աշխատանքներ է անցկացնում մի շարք հատվածներում եւ կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, իսկ Մարջան հատվածում չի կատարել, այդ պատճառով էլ մենք նրան զրկել ենք լիցենզիայից»,-նշել է նախարարը:Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Global Gold Mining-ը $6,5 մլն. է ներդրել Հայաստանում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար: Մինչեւ ընթացիք տարվա ավարտը ընկերությունը ծրագրում է ներդրումների ծավալը հասցնել $9,6 մլն-ի: 2004 թվականին ընկերությունը լիցենզիա էր ստացել Թուխմանուկ, Հանքավան, Գետիկ (Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ տարածքներ), ինչպես նաեւ Հայաստանի եւ Նախիջեւանի սահամանի վրա` Մարջան հատվածքում, հայտնում է Regnum-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |