Եվրախորհրդարանի պատգամավոր. Անհնար է կառուցել ապագան` առանց գիտակցելու սեփական անցյալը

Եվրախորհրդարանի պատգամավոր. Անհնար է կառուցել ապագան` առանց գիտակցելու սեփական անցյալը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում ֆրանսիացի պատգամավոր Ժան-Մարի Կավադան, «Matin Première» ռադիոհաղորդման շրջանակներում, հայտարարել է, որ թեպետ Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն խնդիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշման մեջ է, հայտնում է Panorama.am-ը:

«Նպատակը Թուրքիայի վրա հարձակվելը չէ: Պարոն Էրդողանը ծնված չէր, նա չի ուղարկել խմբավորումներ և կազմակերպել հայերի ջարդը և պարբերաբար իրականցվող ցեղասպանությունը»,-ասել է նա:

Նշելով, որ եթե նույնիսկ Էրդողանը և իր վարչապետը ցավակցություն են հայտնել, Ժ.Մ. Կավադան գտնում է, որ ոչ թե հույզերի մասին պետք է խոսք գնա, այլ «ճշմարտությունն այսօրվա Թուրքիա վերադարձնելու»:

«Մենք լավ տեսնում ենք, որ այդ մարդը չի նպաստում ոչ խաղաղության, ոչ էլ ճշմարտության հաստատմանը, ինչն անհրաժեշտ է ապագան կառուցելու համար: Անհնար է կառուցել ապագան` առանց գիտակցելու սեփական անցյալը»,-ասել է պատգամավորը:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---