Ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Բուլղարիայի խորհրդարանը ապրիլի 24-ին կքննարկի Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու հարցը: Առաջարկը խորհրդարան է մտցվել ազգայնական ուղղվածություն ունեցող Ատակա կուսակցության փոխնախագահ Դեսիսլավ Չուկալովը:

Առաջարկը երկրորդ քվեարկությամբ է անցել խորհրդարան և պատգամավորները պայմանավորվել են ուրբաթ օրը քննարկեն որպես օրակարգի առաջնային հարց: Քննարկումները կլինեն ճիշտ այն օրը, երբ հայերը աշխարհով մեկ կհիշատակեն Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցը, հայտնում է Panorama. am-ը բուլղարական Novinite.com-ի վրա հղումով:

Չուկալովը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը օրեր առաջ կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը արդեն 10 տարի փորձում է հարցը խորհրդարան մտցնել, սակայն մինք այժմ անհրաժեշտ քանակի ձայներ չեր հավաքվել:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---