Իրանահայերն ակնկալում են, որ Իրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Իրանահայերն ակնկալում են, որ Իրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Իրանահայ համայնքն ակնկալում է, որ Իրանի Մեջլիսն ու կառավարությունը պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

Հայազգի պատգամավորը Մեջլիսում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մասնավորապես նշել է. «Կառավարությանը, հատկապես նախագահ Ռոհանիին կոչ ենք անում իրական երևույթները կոչել իրենց անունով, այդ կերպ հնարավոր կլինի նաև աջակցել տարածաշրջանի անվտանգության հաստատմանը», հայտնում է Panorama.am-ը:

Շարունակելով խոսքը՝ Ռոբերտ Բեգլարյանը հավելել է. «Եթե հայերի և ասորիների ցեղասպանությունը դատապարտվեր և այն իրականացնողները պատժվեին, ապա այսօր աշխարհն ավելի լավը կլիներ, և Ռուանդայի, Բոսնիայի, Պաղեստինի, Դարֆուրի և Գազայի ցեղասպանությունների ականատեսը չէինք լինի»:

ԻԻՀ Մեջլիսում իրանահայության շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---