Ֆլանդրիայի խորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ֆլանդրիայի խորհրդարանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ֆլանդրիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն:

Նշենք, որ Ֆլանդրիան հանդիսանում է Բելգիայի երեք ինքնավար վարչատարածքային միավորներիրց մեկը: Ինքնավարության խորհրդարանը որոշումն ընդունել է գրեթե միաձայն, հայտնում է Panorama.am-ը:

Բելգիան պաշտոնապես Հայոց ցեղասապանությունը ճանաչել է դեռևս 1998թ-ին, իսկ ֆլամանդական խորհրդարանի որոշումը պայմանավորված է օրեր առաջ Եվրոպական Խորհրդարանի կողմից Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարությամբ:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---