Time. «Արևելյան Թուրքիան» ջնջված, փոխարենը «Արևմտյան Հայաստան» է գրված

Time. «Արևելյան Թուրքիան» ջնջված, փոխարենը «Արևմտյան Հայաստան» է գրված

PanARMENIAN.Net - Սիրիայում ապրող հայերը մեկ անգամ ևս ընտանիքները փրկելու համար ստիպված են լքել իրենց տները, սակայն նրանք պատրաստվում են վերադառնալ, նշված է լրագրող և գրող Ռեբեկա Կոլարդի՝ Time-ում հրապարակված հոդվածում, գրում է ArmenianGenocide100.org-ը:

«Գրիգորը 4 տարի դիմադրում էր: Ռումբերը երկու անգամ հարվածել էին Հալեպի իր տան կտուրին, և նա վերանորոգել էր այն: Ռումբը պայթեցրել էր իր հարևանի տունը, իսկ բեկորները մխրճվել էին Գրիգորի կնոջ կրծքավանդակն ու ոտքը: Ընտանիքը, այնուամենայնիվ, հրաժարվում էր լքել քաղաքի հայկական թաղամասի իր տունը: Սակայն երկու շաբաթ առաջ, երբ ընդդիմադիր ուժերը սկսեցին ճնշումներ գործադրել Հալեպի՝ վարչակարգով հսկվող տարածքներում, նրա մոտ ընկերներից մեկը և դուստրը հազիվ փրկվեցին ռմբակոծությունից: Երեք օր անց Գրիգորը կնոջն ու երկու դուստրերի հետ ուղևորվեց Լիբանան» , - սիրիահայ ընտանիքի պատմությունն է ներկայացրել պարբերականը և հավելում Գրիգորի խոսքը. «Կյանքն անտանելի է դարձել»:

Իսկ նա նաև պատմել է. «Մի պահ ամեն ինչ շատ վատ էր: 8 ամիս առաջ շատ վտանգավոր էր գնալ նույնիսկ խանութ: Նրա բարեկամներին առևանգում էին, կամ էլ փողոցներում սպանում էին դիպուկահարները: Այնպես չէր, որ 400 դոլար գումար չուներ Բեյրութ հասնելու համար, սակայն որպես 100 տարի առաջ հենց այս ամսին բռնագաղթի ճամփան բռնած հայ փախստականների թոռ, նա մեծացել էր տեղահանումների, փախստականների և աքսորների մասին բազմաթիվ պատմություններով»:

Ամեն տարվա ապրիլի 24-ին հայկական սփյուռքը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, որը տեղի էր ունեցել Օսմանյան կայսրության թուրք ղեկավարների ձեռքով: Սպանվել էր 1.5 մլն հայ, իսկ հազարավորներ ուղարկվել էին անապատ՝ մահվան երթերի: Նրանցից ոմանք հասել էին սիրիական սահմանը, որն իրենց կարծիքով պետք է լիներ նրանց ապաստանը: «Տատիկներս ու պապիկներս լքել էին իրենց գյուղերը: Եվ նույնիսկ այսօր՝ 100 տարի անց, մենք չենք վերադարձել: Սա այն պատճառներից է, որն ինձ ստիպել էր այդքան երկար մնալ Սիրիայում», – ասում է Գրիգորը, գրել է Time-ը և հավելել, որ Գրիգորի համար հատկապես տխուր էր այս շաբաթ, որովհետև նա հիշատակելու էր իր նախնիների արտագաղթը՝ երկրորդ անգամ արտագաղթած:

Նրա ընտանիքը գրեթե մեկ դար ապրել էր Հալեպում, և Սիրիան նրանց տուն էր: Հարմարավետ տուն, եկամտաբեր խանութ ուներ, դստրերն էր լավ դպրոցներում էին սովորում: Սիրիայում ժամանակին 100.000-անոց հզոր հայկական համայնքի անդամն էր:

Բեյրութ ժամանելու օրը Գրիգորն ընտանիքին ինքնաթիռով Երևան ճանապարհեց: Սիրիայից ավելի քան 15.000 հայեր են տեղափոխվել Երևան՝ ՀՀ կառավարությունից աջակցություն ստանալու խոստումով: Սակայն Գրիգորը չի ցանկանում մեկնել: Ժամանակակից Հայաստանի սահմանները չեն ներառում այն գյուղերը, որտեղ ապրել են նրա նախնիները: Նրա պապենական հողերը գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում, գրել է Ռեբեկա Կոլարդին և հավելել, որ Գրիգորը քննարկում է Հալեպ վերադառնալու հարցը. «Չեմ ցանկանում հրաժարվել ունեցվացքիցս ու կյանքիցս»: Նա հույս ունի վերադառնալ, սակայն վախենում է ներկայանալ իր անունով՝ վախենալով, որ նրա կյանքին վտանգ կսպառնա ընդդիմադիր ապստամբներից:

Կոլադին ներկայացրել է նաև Բեդրո Զեյթունյանի պատմությունը, որը փախել էր Հալեպից 3 տարի առաջ, իսկ այժմ փոքրիկ խանութ ունի Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում, որը ժամանակին հայ փախստականների ճամբար էր, իսկ այժմ հիմնականում հայերով խիտ բնակեցված թաղամաս է: Այստեղ պատերը գրոտված են հակաթուրքական գրառումներով. «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար», մեկ այլ գրառման մեջ «Արևելան Թուրքիան»՝ ջնջված, փոխարենը, «Արևմտյան Հայաստան» բառերն էին:

Այսօր Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող վայրագությունները Զեյթունյանին հիշեցնում են իր պապերի՝ աքսորների մասին պատմությունները: «Այն ինչ անում են ապստամբներն ու ԻՊ-ը, անտանելի է: Գլխատումների մասին այս պատմությունները հիշեցնում են նախնիներիս պատմածները: Սակայն այժմ այդ ամենը մեր աչքով ենք տեսնում»,- Time-ի թղթակցին ասել է հայը: Զեյթունյանը նույնպես ցանկանում է վերադառնալ Հալեպ:

«Հայերը ցանկանում են վերադառնալ Սիրիա: Հակառակ դեպքում, մենք կօգնենք թուրքերին Մերձավոր Արևելքը՝ Սիրիան, Իրաքը, Լիբանանը, հայաթափել: Մենք դա չենք ուզում», – ասել է Լիբանանի խորհրդարանի անդամ և Լիբանանի ՀՅԴ ղեկավար Հակոբ Բագրատունյանը Կոլադդի հետ զրույցում, իսկ լրագրողը նաև գրել է 2013-ի մարտին իսլամիստ ապստամբների կողմից հիմնականում հայերով բնակեցված Քեսաբը գրավելու մասին. «Նրանք քաղաք էին մտել Թուրքիայի սահմանից, և քաղաքից փախչող բնակիչները բարդեցին ամենը Թուրքիայի վրա՝ ասելով, որ թուրքերն են օգնել ջիհադիստներին քրիստոնեական բնակավայր մտնել: Սիրիահայերը հայտնվել էին առևանգումների, շորթումների և սպանությունների թիրախում:Հալեպում մնացել է մոտ 40.000 հայ, այն էլ, հիմնականում քաղաքի՝ ասադական ուժերի կողմից վերահսկվող մասերում:

«Մեր պատմությունը միշտ լի էր պատերազմներով և փախստականներով: Դարի ընթացքում քանի՞ անգամ կարող է գաղթ, տեղահանում և արտաքսում տեղի ունենալ»,- ասել է Բագրատունյանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---