Ստամբուլում Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի 6 մասնակից է ձերբակալվել27 ապրիլի 2015 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառմանը միջամտել է ոստիկանությունը՝ ձերբակալվել է 6 մարդ, որից երկուսը, ըստ տեղեկությունների, վիրավոր են: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առերեսվում ենք» կարգախոսով հավաքվածները ցանկացել են քայլերթ կազմակերպել, սակայն ոստիկանությունը պահանջել է վերացնել պաստառը։ Բանակցություններից հետո հաջողվել է սկսել քայլերթը, սակայն ոստիկանությունը դարձյալ միջամտել է ու առգրավել «Այս ցավը բոլորինս է։ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց առերեսվում ենք» գրությամբ պաստառը, «Ակօս»-ին հղումով գրում է Tert.am-ը: Ոստիկանության միջամտությունից հետո Սուրբ Թագավոր կաթոլիկ եկեղեցու մոտ հավաքվածները հայտարարությամբ են հանդես եկել, որին միացել են նաև 2011 թվականին թուրքական բանակում ծառայության ընթացքում սպանված Սևակ Շահին Բալըքչըի ծնողները՝ Անի ու Կարապետ Բալըքչըները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի Տեխնիկական համալսարանի «Մասլակ» համալիրում հավաքված մի խումբ ուսանողներ ապրիլի 24-ին փորձել են Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություն կազմակերպել։ Նրանք Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչերով պաստառներ են փակցրել, ինչից հետո անվտանգության աշխատակիցները պոկել են այդ պաստառները ու հարվածել ուսանողներին։ Ի պատասխան դրա՝ ուսանողներն աթոռներ են նետել անվտանգության շախատակիցների ուղղությամբ, գրել է ArmenianGenocide100.org-ը: Սկսված ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, սակայն, «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝ ոստիկանների գալուց հետո էլ համալսարանի անվտանգության աշխատակիցները աթոռներ էին նետում ուսանողների վրա։ Ոստիկանությունը ցրել է հավաքված ուսանողներին և շարունակում է պարեկություն իրականացնել համասլարանում։ Ուսանողները «Ցեղասպանությանը, Սևակին և Հրանտին առերեսվեք» կոչերով պաստառներ էին կրում։ Photo: Newzulu Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |