Առանց մաքսատուրքի ՀՀ-ին բնական գազի մատակարարումը երկարաձգելու մասին օրինագիծը ներկայացվել է Պետդումա28 ապրիլի 2015 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել մինչև 2016 թվականը Հայաստան բնական գազի, նավթամթերքի և ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարումը երկարաձգելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկությունը տեղադրվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում, հաղորդում է Ria.ru-ն: Օրենքի նախագիծը մեկ տարով՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգում է ներքին սպառման ծավալներով նավթամթերքի և բնական գազի, ինչպես նաև չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի ներկրումը Ռուսասատնից Հայաստան: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության համաձայն՝ 2014 թվականին ՌԴ-ից Հայաստան է արտահանվել 1,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, 222 հազար տոննա նավթամթերք: 2014 թվականի առաջին-երկրորդ եռամսյակների ընթացքում չմշակված բնական ադամանդների մատակարարում չի իրականացվել: 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |