Թուրքական ԶԼՄ-ները Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին ավելի շատ են գրել, քան Գալիպոլիի միջոցառումների

Թուրքական ԶԼՄ-ները Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին ավելի շատ են գրել, քան Գալիպոլիի միջոցառումների

PanARMENIAN.Net - Թուրքական լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները Գալիպոլիի միջոցառումներից ավելի շատ են եղել. PRNet ընկերությունն է վերլուծել է 2015 թվականի ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական մեդիայում ամենաշատը քննարկված նյութերը:

Հայոց ցեղասպանության թեմայով նյութերը քանակով երկրորդ են եղել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին գրվել է 2.404 անգամ, Medyatava թուրքական կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակը հիշատակվել է 2.036 նյութում։

Առաջատար հնգյակը գլխավորել են ապրիլի 23-ին նշվող Երեխաների օրվա մասին նյութերը, որին նվիրված 6.728 նյութ է եղել: Չորրորդը Թուրքիայում ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական նյութերն են:

Նշված ժամանակահատվածում լրատվամիջոցներն ամենից շատ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրա անունը հիշատակվել է մոտ 4.000 հրապարակման մեջ։ Երկրորդը եղել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իսկ երրորդը՝ ընդդիմադիր գործիչ, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման ապրիլի 24-ի ցույցերից բացի քննարկվել է նաև Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները հենց ապրիլի 24-ին նախաձեռնելու Էրդողանի որոշման համատեքստում: Ուշագրավ էին հատկապես «կարծիք» ձևաչափով պարբերաբար հրապարակվող թուրք լրագրողների քննադատական նյութերը: Հռոմի պապի ձևակերպումները, ԵԽ-ի բանաձևը և դրանց հետևած թուրքական արձագանքները ևս հայտնվել են թուրքական մամուլում: Լուսաբանվել են նաև նախաձեռնված մշակութային միջոցառումներն ու գիտական համաժողովները. Հատկապես Ստամբուլի Բիլգի համալսարանում խոչընդոտված «Հայոց ցեղասպանություն. ձևակերպումներ ու համեմատական ձևակերպումներ» խորագրով միջազգային համաժողովը, որը կայացավ Բողազիչի համալսարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---