Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ. Ղարաբաղում պատերազմի դեպքում կպարտվեն բոլորը

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ. Ղարաբաղում պատերազմի դեպքում կպարտվեն բոլորը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ապրիլի 30-ին Բաքվում մի խումբ ՈԿԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ղարաբաղյան կարգովարման իր տեսլականը: Հանդիպումը տեղի է ունեցել կլոր սեղանի շրջանակում, որը նվիրված էր փախստականների խնդիրների մասին զեկույցին:

Զալբերը ափսոսանք է հայտնել, որ միջնորդների և հակամարտության կողմերի բազմամյա ջանքերը չեն հանգեցրել առաջխաղացման հակամարտության կարգավորման գործում: Զալբերը իր մտահոգությունն է հայտնել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ, որի հետևանքով «գրեթե ամեն օր մարդիկ են զոհվում»:

Առանց փոխադարձ զիջումների, հակամարտության լուծումը հազիվ թե հնարավոր լինի և անհրաժեշտ է շարունակել քաղաքացիական հասարակությունների աշխատանքը Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում հաշտեցման ուղիներ գտնելու համար:

«Ի վերջո հակամարտության կարգավորումը կախված է լինելու շարքային քաղաքացիներից: Իսկ առայժմ մենք չենք կարող խոսել կարգավորման մասին»,-ասել է Զալբերը:

Ինչ վերաբերում է Եվրամիության դիրքորոշմանը, ապա Բրյուսելը սատարում է Մինսկի խմբի ջանքերն և չի կարող գլխավոր դերակատարությունը ստանձնել այս գործընթացում: Մինսկի խմբի կազմի փոփոխությունը կամ այլ միջնորդների ներգրավումը հազիվ թե հնարավոր լինի: «ՄԽ համանախագահները սրանով զբաղվում են արդեն 20 տարուց ավելի, նրանք մեծ փորձ են կուտակել և տարբեր առաջարկներ մշակել այս ընթացքում: Հրաժարավել և ամեն ինչ զրոյից սկսել հազիվ թե հնարավոր լինի և արդյունավետ էլ չէ»,-ասել է Զալբերը:

Ինչ վերչաբերում է ԵՄ դերակատարությանը, ապա Բրյուսելը պատրաստ է սատարել վստահության մթնոլորտի ձևավորմանն ու կողմերի շփումներին ուղղված նախագծերին ու միջոցառումներին: Համաձայնության հասնելու դեպքում, ԵՄ-ն միջոցներ կհատկացնի ռազմական գորոծղությունների հետևանքների հաղթահարման համար, ասել է նա:

Անդրադառնալով փախստականների խնդրին` ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ ծանոթացել է նրանց հետ և պատրաստ է հանդիպել ու խոսել առկա խնդիրների շուրջ:

«Պետք է պատրաստ լինել փոխզիջումների, բայց մենք դա դեռևս չենք տեսնում: Մենք չենք կարող հակամարտությունը կարգավորել առանց նրա մասնակիցների»,-ասել է նա:

Զալբերը նաև սխալ է համարում այլ հակամարտությունների հետ համեմատությունները և դեմ է ԵՄ գործողությունների ու դերի համեմատությանը Ուկրաինայում և Ղարաբաղում: Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն ու արմատներն ունի: Դրանք համեմատելն անարդյունավետ է, բացի այդ ամեն դեպքում կան այս կամ այն գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը:

Մասնավորապես, Զալբերը կասկած է հայտնել, թե Հայաստանի դեմ կարելի է նույն պատժամիջոցները կիրառել, ինչ Ռուսաստանի դեմ:

Հակամարտության ռազմական լուծմասն մասին հարցին Զալբերն ասել է, որ դա չափազանց ռիսկային է և ռազմական գործողությունների դեպքում «տանուլ կտան բոլորը»: Պատերազմի վերսկսման հետևանքներն անկանխատեսելի են, ասել է Եվրամիության ներկայացուցիչը, հայտնում է Armenia Today-ը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 30-ին հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք շեշտել ենք յուրաքանչյուր նախարարին երկու երկրների նախագահների երկխոսության ակտիվացման և այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հանդիպում կազմակերպելու կարևորությունը: Նախարարները համաձայնեցին կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը ձևակերպելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները նաև արձանագրել են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղիվերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել են համանախագահները:

Աշխատանքային այցով Փարիզոմ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը:

Ինչպես հայտնում է ԱԳ մամուլի ծառայությունը, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։ «Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»,- նշել է նախարար Նալբանդյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---