Google-ը լուսանկարների մշակման նոր ծառայություն կգործարկի20 մայիսի 2015 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Google կորպորացիան մտադիր է լուսանկարների ներբեռնման, մշակման, փոխանակման և զետեղման նոր ծառայություն գործարկել, որը կապված չի լինի Google+ սոցցանցի հետ: Այդ մասին հայտարարել են ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրները: Նոր գործիքը թույլ կտա օգտատերին լուսանկարներ տեղադրել Facebook-ում, Twitter-ում և, հավանաբար, կներկայացվի Google-ի ծրագրային ապահովման հեղինակների ամենամյա համաժողովում, որը մայիսի 28-ին կմեկնարկի Սան Ֆրանցիսկոյում: Նոր գործիքը թույլ կտա որոնողական հսկային մրցակցել այլ ընկերությունների հետ, մասնավորապես, Facebook-ի, որին պատկանում է լայն տարածում ստացած Instagram ծառայությունը: Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը: Instagram-ը լուսանկարներ տարածելու անվճար հավելված է սոցցանցի տարրերով, որը թույլ է տալիս լուսանկարներ և տեսանյութեր փոխանակել, անել ակնթարթային լուսանկարներ, տարածել դրանք իր ծառայության կամ այլ սոցցանցերի միջոցով: 2012-ի ապրիլին Facebook-ը գնեց այն` վճարելով 300 մլն դոլար և ընկերության 23 մլն բաժնետոմսով, ինչն ընդհանուր առմամբ կազմեց 1 մլրդ դոլար: Ընթերցեք նաև. Առանց վարորդի երթևեկող Google-ի մեքենաները դուրս կգան հանրային ճանապարհներ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |