Թուրքիայում ընտրությունների արդյունքում Էրդողանի կուսակցությունը կորցրել է իշխողի կարգավիճակը

Թուրքիայում ընտրությունների արդյունքում Էրդողանի կուսակցությունը կորցրել է իշխողի կարգավիճակը

PanARMENIAN.Net - Ըստ քվեաթերթիկների նախնական հաշվարկի, թուրքական Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) մեծամասնություն չի ստացել խորհրդարանում` հավաքելով ձայների 40,8 տոկոսը:Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը Թուրքիայի ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենի վրա հղումով:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ընտրություններին մասնակցում էր նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:

Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացել է 256 տեղ 550-ից: Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է նրանցից 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս):

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշն արդեն հայտարարել է, որ բացառում է կոալիցիա ստեղծելու հնարավորությունը ԱԶԿ հետ, հայտնում է Լենտա.ռու-ն:

Աջերի նախագահ Դեվլեթ Բախչելին չի բացառել կոալիցիայի հնարավորությունը, եթե քրդեր այնտեղ չլինեն: Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին և 78 տեղը խորհրդարանում համարում է մեծ հաղթնակ:

Իշխող կուսակցությունը կորցրել է ձայների մոտ 9 տոկոսը նախորդ ընտրությունների համեմատ:

Թուրքիայի ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան 10-12 օրից: Քրդական փոքրամասնությունը, որն, ըստ փորձագետների կազմում է Թուրքիայի բնակչության 20 տոկոսը, առաջին անգամ ներկայացված կլինի երկրի քաղաքական ասպարեզում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն էր, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---