Ընդամենը 1 ամսում խաղը $4 մլն-ից ավելի է հավաքել Kickstarter հարթակում

Ընդամենը 1 ամսում խաղը $4 մլն-ից ավելի է հավաքել Kickstarter հարթակում

PanARMENIAN.Net - Լեգենդար Castlevania խաղի հեղինակ Կոդզի Իգարասին մայիսի 11-ին դրամահավաք է հայտարարել քրաուդֆանդինգի Kickstarter հարթակում իր նոր` Bloodstained: Ritual of the Night խաղի համար: Մեկ ամսում խաղն արդեն հավաքել է 4 197 908 դոլար` անհրաժեշտ 500 հազարի փոխարեն, և դարձել է ամենահաջողվածը Kickstarter-ի ամբողջ պատմության ընթացքում:

Առաջին 24 ժամում խաղը մոտ 1 մլն դոլար է հավաքել: Հրապարակման պահին խաղն արդեն 50 159 բաժնետեր ուներ և ևս 38 ժամ էր մնում մինչև դրամահավաքի ավարտը: Խաղից դուրս գալու ժամկետը սահմանվել է 2017-ի մարտը: Նախատեսվում են տարբերակներ PlayStation 4, Xbox One, Windows, Wii U և PS Vita համար:

Bloodstained կլինի 2D-պլատֆորմեր, որը շեշտը կդնի լոկացիաների հետազոտության վրա. RPG տարրերով և խաղարկային առարկաների ստեղծմամբ: Սյուժեն պատմում է Միրիամ անունով աղջկա մասին, որին մանկության տարիներին անիծել են` նրա մաշկն աստիճանաբար բյուրեղներով է պատվում: Անեծքը հանելու համար նա պետք է դևերին ոչնչացնի:

Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորների) հավաքական համագործակցություն է, երբ մարդիկ կամավոր միավորում են իրենց դրամական միջոցները կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, համացանցի միջոցով, սատարելու համար այլ մարդկանց ջանքերին կամ կազմակերպություններին (շահառուներին): Դրամահավաքը կարող է տարբեր նպատակների համար լինել, այդ թվում` սթարթափ ընկերությունների ֆինանսավորման, ազատ ծրագրային ապահովման ստեղծման և այլն:

Kickstarters –ը կայք է քրաուդֆանդինգի մեխանիզմով ստեղծագործական, գիտական կամ արտադրական նախագծերի իրականացման նպատակով դրամական միջոցների հավաքագրման համար: Կայքը ֆինանսավորում է տարբեր նախագծեր, այդ թվում անկախ կինեմատոգրաֆի ֆիլմերն ԱՄՆ-ում, կոմիքսների, տեսախաղերի ստեղծում և այլն:

Ընթերցեք նաև. Ամենաէժան համակարգչի արտադրության համար 1 ամսում $2 մլն է հավաքվել

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---