ԱՄՆ դեսպանատունը հունիսի 27-ին բացառության կարգով վիզայի համար հարցազրույց կանցկացնի

ԱՄՆ դեսպանատունը հունիսի 27-ին բացառության կարգով վիզայի համար հարցազրույց կանցկացնի

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են ԱՄՆ վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ շարունակում է հավատարիմ մնալ օրինական ճամփորդություններ արտոնելու իր հանձնառությանը։ Այդ պատճառով վճռվել է հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանել հարցազրույցի անցկացման օր։ Բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին կոչ է արվում օգտվել ընձեռված հնարավորությունից և ձեռք բերել կամ փոխել պայմանավորվածության օրը՝ այցելելով պաշտոնականկայքէջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունն ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում: Այն անդրադառնում է ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ մուտքի ցանկացած տեսակի վիզայի, այդ թվում՝ տուրիստական, գործնական, ուսանողական վիզայի դիմում ներկայացրած օտարերկրացիների վրա:

Խնդրի հետևանքով ուշացումներ կլինեն ԱՄՆ-ից դուրս 2015-ի մայիսի 26-ից և դրանից հետո ԱՄՆ անձնագրի տրամադրման դիմումների բավարարման հարցում: Նրանք, որքեր նշված ժամանակահատվածում ԱՄՆ անձնագրի դիմում են ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և առաջիկա 10 օրերին ճամփորդական պլաններ ունեն, պետք է դիմեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը հատուկ կամ ճգնաժամային անձնագիր ստանալու համար:

Ուշացումներ կլինեն նաև 2015-ի հունիսի 8-ից հետո ներկայացված ԱՄՆ մուտքի վիզաների դիմումների բավարարման հարցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---