Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել չմիջամտել Հայաստանի ներքին գործերին30 հունիսի 2015 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը Հայաստանի ներքին գործն է համարել Երևանում և մյուս քաղաքներում ընթացող բողոքի ցույցերը, վստահություն հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները կհանգուցալուծեն իրավիճակը ժողովրդավարական մեթոդներով: Հայտարարությունն արվել է Մինսկում Բելառուսի նախագահությամբ ընթացող «Արևելյան գործընկերության» նախարարական ոչ պաշտոնական երկխոսության 5-րդ փուլի ավարտին մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ՀԱՊԿ-ը ինչ-որ ձևով ազդել Հայաստանում իրավիճակի վրա, բելառուս նախարարը նշել է, որ այդ հարցը տարակուսանք է առաջացնում, իսկ իրավիճակը Հայաստանում պետք չէ դրամատիկ գույներով ներկայացնել: «Այո, կար կառավարության ինչ-ինչ միջոցներ ձեռնարկելու մտադրություն, որոնք առաջացրել են բնակչության դժգոհությունը»: «Սակայն բոլորին միանգամայն պարզ է, որ երկրի իշխանությունները պատրաստ են երկխոսության: Եթե ցուցարարները դա չեն ընկալում, դա նրանց խնդիրն է: Բայց ես վստահ եմ, որ իրավիճակը կհանգուցալուծվի»,-հավելել է նախարարը: Ըստ նրա, դա Հայաստանի ներքին գործն է: «Ես հիմա հստակ չեմ հիշի ՀԱՊԿ կանոնադրության կետերը, որով կարելի է զինված աջակցություն ցույց տալ այս կամ այն երկրին, բայց կարծում եմ, որ ըստ կանոնադրության, նման օգնություն հնարավոր է միայն արտաքին ագրեսիայի դեպքում և բուն պետության հարցման հիման վրա»,-ասել է Մակեյը` մեկ անգամ ևս վստահություն հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդավարական լուծում կգտնեն: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարեց, որ ցուցարարների բողոքին ի պատասխան կառավարությունը որոշում է կայացրել ընկերությունում անկախ աուդիտ անցկացնելու վերաբերյալ: «Աուդիտի ընթացքում կառավարությունը կփոխհատուցի այն տարբերությունը, որն առաջանում է սակագնի բարձրացման պատճառով»,-հայտարարել է Նալբանդյանը` նշելով, որ այդ գործընթացը կարող է 2-3 ամիս տևել: Ըստ Նալբանդյանի, Հայաստանում կշարունակվի ժողովրդավարական գործընթացը, իսկ մարդու իրավունքները կպաշտպանվեն, հայտնում է Tut.by-ը: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել է բուժօգնության՝ ստացած վնասվածքների պատճառով: Բողոքի ցույցը վերսկսվել է հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացել են Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս: Նախաձեռնությունը ՀԷՑ-ի գործունեության աուդիտ անցկացնելը գնահատում է որպես «բավականին ուշացած»: Ցուցարարների պահանջները չեն փոխվել՝ չեղարկել որոշումը, վերանայել սակագինը նվազեցման նպատակով և պատժել հունիսի 23-ին առավոտյան մեզ այստեղ ծեծի ենթարկած և ոստիկանական բաժիններ տարած քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձանց: Հունիսի 30-ին հայտարարել է ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են նստացույցը Երևանի Ազատության հրապարակում: «Ոչ թալանին» շարժման առաջնորդներից Վաղինակ Շուշանյանն իր հերթին ասել է, որ պայքարը տեղափոխվում է նոր հարթություն։ Մասնավորապես՝ ակտիվիստները մտադիր են ստեղծել փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների խմբեր` կոնկրետ առաջարկություններով հանդես գալու համար։ Միաժամանակ, Բաղրամյանի պողոտայում մնացած ցուցարարները մտադիր չեն լքել այն և կրկին մնացել են այնտեղ գիշերը։ Նրանք հայտարարել են, որ կմնան Բաղրամյան պողոտայում «մինչև հաղթական ավարտը»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |