Ամառային լողաշրջանը բացված է. Փրկարարների ցուցումները 2 հուլիսի 2015 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզում բացվել է ամառային լողաշրջանը: Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանը ներկայացրել է ջրափրկարարական և ջրասուզական հանդերձանքը, փրկարարական համապատասխան սարքավորումները, նշել, որ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 21:00-ն հերթապահություն է սահմանված հանրային լողափերում՝ հավելելով, որ դրանք փրկարարների մշտական հսկողության տակ են: «Ունենք անհրաժեշտ հանդերձանք և տեխնիկա՝ փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար: Խորհուրդ կտամ ամառային հանգիստը Սևանում կազմակերպող քաղաքացիներին ուշադրության կենտրոնում պահել երեխաներին, լողալ նշված հատվածներում, հետևել հերթապահություն իրականացնող փրկարարաների խորհուրդներին»,- ասել է Գալստյանը: ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով հետևել ցուցումներին, չանցնել լողանշանները, ոչ սթափ վիճակում ջրային տրանսպորտից չցատկել: Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը տեղեկացրել է, որ ամեն տարի Սևանում հանգստանում է մոտ 55.000 քաղաքացի: Փրկարար ծառայությունն այդ ընթացքում աշխատում է ուժերի մեծ լարումով: Արդյունավետ իրազեկման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել բազմաթիվ պատահարներից: Տարածքը սպասարկող 35 անդամից բաղկացած Հատուկ ջրափրկարարական ջոկատն ամռան ամիսներին առավել զգոն է աշխատում: Հերթապահությունը սահմանված է հանրային 3 լողափում, բայց անհրաժեշտության դեպքում հերթապահություն իրականացնող խումբը պատրաստ է արձագանքել մասնավոր լողափերի ահազանգերին: Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսերով ցուցումներ և հրահանգներ են տրվում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |