$40 մլն` ՀՀ-ում ոռոգման համակարգի արդիականացմանը, $14,1 մլն՝ ՄՄ-ին միանալուն

$40 մլն` ՀՀ-ում ոռոգման համակարգի արդիականացմանը, $14,1 մլն՝ ՄՄ-ին միանալուն

PanARMENIAN.Net - Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար $40 մլն-ի վարկ կտրամադրի տարեկան 2% տոկոսադրույքով և 20 տարի մարման ժամկետով (որից 10 տարին՝ արտոնյալ): Հիմնադրամի խորհուրդը վարկը տրամադրելու մասին որոշումը կայացրել է Մոսկվայում նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:

Նշված ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրված համայնքներում ոռոգման ջրանցքների վերանորոգում, մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Մոսկվա այցի ընթացքում կայացել են երկկողմ հանդիպումներ՝ ՌԴ ֆինանսների նախարար Սիլուանովի, ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Միշուստինի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Բելյանինովի հետ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Մոսկվայում ստորագրվել է նաև «ՀՀ ՖՆ և ՌԴ ՖՆ միջև ՌԴ կողմից ՀՀ անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով նախատեսված է ՄՄ և միասնական տնտեսական տարածքինՀայաստանի միանալու միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը $14,1 մլն չափով ֆինանսական օժանդակություն տրամադրել:

Խաչատրյանը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ՌԴ պետական սահմանի Վերին Լարս անցակետում առկա կուտակումների վերացմանը վերաբերող հարցեր: Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել հնարավորինս սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել նշված անցակետում կուտակումները վերացնելու և հայկական բեռների տեղափոխման համար առավելագույն հարամարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

ԵՎրԱզԷՍ-ի Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Հայաստանում նախատեսվում է իրականացնել երկու ներդրումային նախագիծ` «Ոռոգման համակարգերի ինստիտուցիոնալ հնարավորությունների արդիականացումն ու զարգացումը» և ««Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարությունը: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ի արտահերթ նիստում քննարկել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համաձայնագիրը: Նախագծին համապատասխան՝ Հայաստանին պետք է $150 մլն-ի ներդրումային վարկ տրամադրվի հիմնադրամի միջոցներից:

556 կմ ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը մուտք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Տրանսպորտային միջանցքի կառուցումն ամբողջովին կավարտվի 2019-ին: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ $1,5 մլրդ: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է $100 մլն-ի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը:

ԵՎրԱզԷՍ-ի $8,513 մլրդ Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009–ի հունիսի 9–ին` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից: Հիմնադրամը հունիսի 15-ին վերանվանվել է Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի` ԿԶԵՀ: Դրա ստեղծման նպատակն է աջակցել անդամ երկրներին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման գործում, ապահովել նրանց տնտեսական և ֆինանսական կայունությունը, նպաստել ինտեգրացիոն գործընթացներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---