Ստամբուլում կվերաբացվի Սբ Նշան հայկական եկեղեցին

Ստամբուլում կվերաբացվի Սբ Նշան հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Ստամբուլի Քարթար շրջանում գտնվող XVIII դարի Սբ Նշան եկեղեցին վերաբացվելու է օգոստոսի 8-ին: Այս մասին հայտնել է եկեղեցու հիմնադրամի զեկավար Հովհաննես Սահակօղլուն:

Ստամբուլի արվարձանում գտնվող եկեղեցին, որը գործել է 1776-ից, փակվել էր 2 տարի առաջ՝ հայ համայնքի թվի պակասելու և վերանորոգման աշխատանքների հետևանքով: Այժմ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում, Hye Tert-ին հղումով գրում է Tert.am-ը:

Վերջին անգամ Աբ Նշան եկեղեցին վերաբացվել է 1857-ին: Դրան կից գործում է Պեզճյան դպրոցը:

1461-ին Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրումից ի վեր Ստամբուլում կառուցվել է 55 հայկական եկեղեցի, ինչպես առաքելական, այդպես էլ ավետարանչական և կաթոլիկ։ Եկեղեցիներից մոտ 36-ը գործում են մինչև օրս: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---