Հետազոտություն. Թուրքեր ու քրդեր, որոնք փրկել են հայերին24 հուլիսի 2015 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը և Քլարկի համալսարանի Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի Գալուստեան / Մուգար ամբիոնը ցեղասպանագետ Թաներ Աքչամի վերահսկողությամբ մեծ հետազոտություն են անցկացրել, որի նպատակն էր պարզել այն թուրքերին և քրդերին, որոնք օգնել են Հայոց ցեղասպանության զոհերին: Վալենբերգի հիմնադրամը նույնը անում է Հոլոքոստի հետ կապված: ՀԿ-ն ձգտում է ընդգծել այն կանանց և տղամարդկանց ոգին, ովքեր հաճախ վտանգի են ենթարկել իրենց սեփական կյանքը` մյուսներին փրկելու համար: «Սա մեր պարտքն է այդ փրկիչների և ամենից առաջ՝ պարտավորությունը երիտասարդ սերնդի առջև, որը պետք է տեղյակ լինի այդ դեպքերից»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Հետազոտությունն անցկացվել է մուսուլմանական (թուրքական և քրդական) նահանգներում, որտեղ պատմությունների մեծ մասը բանավոր փոխանցվել են սերնդե սերունդ:Ուսումնասիրությունն արդեն հրատարակված և ներկայացված է հանրությանը, որպեսզի մասնագետները և հասարակ ընթերցողը կարողանան ծանոթանալ դրան և իրենց կարծիքը հայտնել: Առնվազն վերջին 5 տարվա ընթացքում կարելի է լսել խոսակցություններ ցեղասպանության ընթացքում թուրքերի կողմից հայերին փրկելու դեպքերի մասին՝ «թուրքեր, որոնք փրկել են հայերին»: Ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ կան բազմաթիվ օրինակներ Ցեղասպանությունը վերապրածների գրավոր և տպագրված հուշերում, ինչպես նաև բանավոր պատմություններում, որոնք վկայում են, որ շարքային մուսուլմանները (թուրքեր, քրդեր, արաբներ) հայ անհատներին և ամբողջական ընտանիքներին օգնել են գոյատևելու, թեկուզ և` ժամանակավոր: Առհասարակ պատերազմների, զանգվածային կոտորածների և բնական աղետների ժամանակ մարդկային վարքագիծը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ: Հայերի ցեղասպանության պարագայում Օսմանյան կայսրության մուսուլման բնակչության մեծամասնությունը դրական արձագանքեց պետության կողմից ծրագրված հանցագործությանը: Վերջիններս նման քաղաքականությունը համարում էին պետության անվտանգության տեսանկյունից բխող գործողություն: Այն նաև ընկալվում էր որպես լավ հնարավորություն հայկական ունեցվածքը կողոպտելու և բռնագրավելու միջոցով հարստանալու, իսկ Օսմանյան կայսրության ծայրահեղական մուսուլմանների համար՝ որպես հնարավորություն «անհավատներին» սպանելու միջոցով «դեպի դրախտ իրենց մուտքն» ապահովելու համար: Հայերին փրկող մուսուլմանները ընդդիմանում էին թուրքական պետության քաղաքականությանը և թաքցնելով նրանց՝ վտանգում իրենց և ընտանիքի մյուս անդամների կյանքը: Հայտնի փաստ է, որ, թուրքական բանակի հատուկ հրամանի համաձայն, ցանկացած մուսուլման, որն իր տանը հայ թաքցներ, ենթակա էր իր տան առջև կախաղան բարձրացվելուն, իսկ նրա տունը` ամբողջությամբ հրդեհվելու: Միաժամանակ, Դեմոյանն ընդգծել է,որ հայերի փրկության պատմություններին անդրադառնալիս պետք է պարզաբանել, թե ով, ինչ պայմաններում և ումից է փրկել հայ զոհերին: Այն դեպքերը, երբ հայերի կյանքը փրկել են վերջիններիս շահագործելու կամ նրանց ունեցվածքը բռնագրավելու համար, չեն կարող համարվել փրկության դեպքեր: Հաճախ փրկված հայերը, այդ թվում` երեխաները, բռնի կրոնափոխ էին լինում, թուրքացվում նոր ընտանիքներում, կորցնում իրենց ինքնությունը, ինչը նույնպես համարվում է ցեղասպանական գործողություն՝ համաձայն ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի կոնվենցիայի դրույթների: Իրական փրկության օրինակ է այն դեպքը, երբ թուրք անհատը կամ մի ամբողջ թուրք ընտանիք, ընդդիմանալով հայերին բնաջնջելու պետական ծրագրին, վտանգի տակ դնելով սեփական կյանքը, թաքցրել կամ փրկել է հայերին տեղահանությունից կամ անշահախնդիր օգնել է նրանց փրկվելու անխուսափելի մահից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» |