«Կարին»-ն Արարատի գագաթին շուրջպար է բռնել. Ծածանվել է 100 մետրանոց եռագույնը31 հուլիսի 2015 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արարատի գագաթինծածանվել է Հայաստանի 100 մետր երկարությամբ եռագույնը: Այս մասին տեղեկացրել է նախաձեռնության հեղինակ, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը` Արևմտյան Հայաստանից: «Նախաձեռնության մասնակիցները պարզեցին Հայոց ցեղասպանության խորհուրդը կրող 100-մետրանոց եռագույնը, որից հետո` շրջան կազմելով, 100 վայրկյան լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին»,- նշել է Գևորգյանը: Նախատեսվածի պես` ուխտավորների խումը Արարատի գագաթ է հասել հուլիսի 29-ին: «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի պահպանելու հայկական մշակույթը, մասնավորապես՝ գորգագործությունը, աջակցել Արցախյան ազատամարտում զոհված, վիրավորված, անհայտ կորած և մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև Սփյուռքում հայկական կիրակնօրյա դպրոցներ հիմնել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |