Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 1 օգոստոսի 2015 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Լատինական Ամերիկայի խորհրդարանը հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Դրանում Թուրքիայի կողմից իրականացվածը մարդկության դեմ գործած հանցագործություն է որակվում։ Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն: Ցեղասպանության մասին բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, դեմ է արտահայտվել միայն մեկը։ Խորհրդարանի կազմում են 23 երկրի ու տարածքի՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի,Արուբա կղզու, Կյուրասաո կղզու, Բոլիվիայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Դոմինիկյան Հանրապետության, Կոլումբիայի, Կոստա-Ռիկայի, Կուբայի, Մեքսիկայի, Պերուի, Սալվադորի, Նիկարագուայի, Պանամայի, Պարագվայի, Սան Մարտին կղզու, Սուրինամի, Ուրուգվայի, Չիլիի և Էկվադորի խորհրդարանները։ Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»։ Օրենքը վավերացրել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն: Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է: Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |