Գունազարդ վազք՝ Երևանում. Նպատակներից մեկը բարեգործությունն է

Գունազարդ վազք՝ Երևանում. Նպատակներից մեկը բարեգործությունն է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին՝ ժամը 07:00-ին, Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրից կմեկնարկի Գունազարդ վազքը (Yerevan Color Run): Վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա, ոտքից գլուխ, լցվելու են գունավոր անվնաս փոշեներկեր:

Սա վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին ու Չինաստանը: Այժմ այն վերջապես արդեն հասել է Հայաստան: Վազքի համար տարիքը և սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունեն:

Վազքուղին առաջինն անցած 3 տղա և 3 աղջիկը կպարգևավատրվեն: Վազքից հետո մասնակիցներին սպասվում է երաժշտական գունազարդ հրավառություն: 


Yerevan Color Run-ի նպատակներից մեկը մի դեռահաս տղայի օգնություն ցուցաբերելն է՝ Գոռն 9 տարեկան է, ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը: Երեխան ծնվել է ողնուղեղի բարդ վնասվածքով, որի հետևանքով չի կարողանում քայլել, ունի նաև այլ հիվանդություններ: Yerevan Color Run-ից ստացված դրամական միջոցների մի մասն ուղղվելու է տղայի վիրահատման ծախսերին և սայլակի ձեռքբերմանը:


Վազին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած բոլոր անձիք:Մասնակիցների առավելագույն քանակը 3000-ն է, իսկ մասնակությունն արժե 3000 դրամ:


Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---