Ստամբուլում վերաբացվել և օծվել է Սբ Նշան հայկական եկեղեցին

Ստամբուլում վերաբացվել և օծվել է Սբ Նշան հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Ստամբուլի Քարթար շրջանում գտնվող XVIII դարի Սբ Նշան հայկական եկեղեցին վերաբացվել է 2 տարի տևածվերանորոգումից հետո, որն իրականացվել է տեղի քաղաքապետարանի և տարբեր հիմնադրամների աջակցությամբ:

Ստամբուլի արվարձանում գտնվող եկեղեցին, որը կառուցվել է 1776-ին, փակվել էր 2 տարի առաջ՝ հայ համայնքի թվի պակասելու և վերանորոգման աշխատանքների հետևանքով: Վերջին անգամ Աբ Նշան եկեղեցին վերաբացվել է 1857-ին: Դրան կից գործում է Պեզճյան դպրոցը:

Եկեղեցու բացմանը մասնակցել են Քարթալի շրջանի ղեկավար Ալթընօք Օզը, քաղաքային խորհրդի անդամներ, Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի Հիմնադրամների բարձրագույն խորհրդի փոքրամասնությունների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, հայ հոգևորականներ, հայ և թուրք քաղաքացիներ, գրում է Ermenihaber.am-ը:

Հյուրերի մասնակցությամբ պատարագ է մատուցվել ու կատարվել եկեղեցու օծման արարողություն:

1461-ին Հայ առաքելական եկեղեցու Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրումից ի վեր Ստամբուլում կառուցվել է 55 հայկական եկեղեցի, ինչպես առաքելական, այդպես էլ ավետարանչական և կաթոլիկ։ Եկեղեցիներից մոտ 36-ը գործում են մինչև օրս: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---