Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել

Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող Վաքըֆլըյում, Սբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ պատարագ է մատուցվել: Այն մատուցել է Պոլսո հայ պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Պատարագին մասնակցել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության » (ԺՀԿ CHP) պատգամավոր հայազգի Սելինա Դողանը և քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Պատրիարքի փոխանորդն օրհնել է եկեղեցում բոլոր ներկա գտնվողներին: Պատարագից հետո եկեղեցու բակում պատրաստվել և այցելուներին է բաժանվել ավանդական հայկական հարիսա, գրում է Ermenihaber.am-ը:

«Խորհրդարանում իմ առաջին քայլը կլինի ապահովել ատելության վրա հիմնված հանցանքների հետ կապված օրինագծի՝ հնարավորինս արագ կյանքի կոչումն ու կիրառումը: Մենք բոլորս հասարակական համերաշխության, եղբայրության և դրական երկխոսության կարիք ունենք, ինչի համար համապատասխան օրինական հիմք է պետք», - ասել է Սելինա Դողանը՝ հավելելով, որ օրեսդիր մարմնի աշխատանքները սկսելուն պես ինքը կսկսի աշխատել այդ ուղղությամբ:

Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը` Asimder-ը, շարունակում է Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հայտարարություն անելով, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Սբ Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը:Նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---