Սահակյան. Խաղատունը լինելու է Համալիրից հեռու՝ կառուցապատման ենթակա տարածքում25 օգոստոսի 2015 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Մարզահամերգային համալիրի ճարտարապետությանը խոչընդոտող որևէ բան չի կառուցվելու: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: «Համալիրն այնքան թանկ է և կարևոր մեզ համար, որ այնտեղ որևէ բան առանց շենքի ճարտարապետների պատկերացումների չի լինելու: Գործարքի հիմքում դրված է ծրագիր, որը նոր շունչ և նոր կյանք է հաղորդելու նրան: Մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքի ամենաակտիվ կառույցներից մեկը լինի մարզահամերգային համալիրը», - ասել է Սահակյանը, մեջբերում է Tert.am-ը: Նա նաև հայտարարել է, որ մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու: «Ինչ վերաբերում է կառուցապատմանը, ապա այն իրականացվելու է «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին, իսկ այն բավական հեռու է համալիրի տարածքից: Այդ գործընթացը խիստ վերահսկելի է », - ասել է Սահակյանը՝ շեշտելով, որ ցանկացած կառուցապատում միայն օժանդակելու է համալիրի պահպանմանը: «Այո՛, խաղատուն լինելու է կառուցապատվող տարածքում, օրենքը չի արգելում», - ասել է վարչության պետը՝ վկայակոչելով օրենքը, ըստ որի, եթե կառուցապատողը $100 միլիոնի ներդրում է անում, ապա կարող է և խաղատուն կառուցել: ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Այն մասին, որ Մարզահամերգային համալիրում կազինո լինել չի կարող լինել և չի լինելու, ավելի վաղ հայտարարել է նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |