«Հայֆիլմ»-ի բաժնետոմսերն ու գույքը կվերադարձվի պետությանը31 օգոստոսի 2015 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում որոշում է ընդունել «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը, ինչպես նաև գույքը` 2 մլրդ 702 մլն 469.000 դրամ գնահատված արժեքով վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: «ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, 345 մլն դրամ փոխհատուցման դիմաց ՀՀ սեփականություն է ձևակերպում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ իրավահաջորդ՝ «Ֆիլմ Ստուդիոս» ՓԲԸ-ն և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» ՍՊԸ-ին պատկանող բաժնետոմսերը», - նիստին ասել է Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը, մեջբերում է Tert.am-ը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է ուշադիր լինել, որպեսզի ընդունման ու հանձնման գործընթացները լինեն թափանցիկ։ 2005-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 մլն դրամով, իսկ այժմ այն գնահատվում է 3 մլրդ դրամից ավելի: «Հայֆիլմ» միակ պետական կինոստուդիան 2005-ի օգոստոսի 11-ին վաճառվել է «Armenio Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին և Սարգսյան ընտանիքին պատկանող «CS MEDIA CITY» հոլդինգի մի մասն է։ նոր սեփականատերը ստանձնել է 10 տարվա ընթացքում ստուդիայում 30 մլրդ դրամ ներդնելու պարտավորությունը։ Չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |