Ուորլիք. ԼՂ-ն և Ադրբեջանը կարող են գործակցել Սարսանգի ջրամբարից օգտվելու հարցում

Ուորլիք. ԼՂ-ն և Ադրբեջանը կարող են գործակցել Սարսանգի ջրամբարից օգտվելու հարցում

PanARMENIAN.Net - Սարսանգի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը կարող է ԼՀՂ և Ադրբեջանի համար գործակցության հիմք հանդիսանալ: Այս մասին Instagram-ում հրապարակելով Սարսանգի ջրամբարի լուսանկարըմ գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այս նկարը արել եմ 2014-ին, երբ մյուս համանախագահների հետ էի այնտեղ: Մենք պետք է ապահովենք, որ այս ջրամբարը շարունակի անվտանգ մատակարարումը Լեռնային Ղարաբաղի համար: Կարևոր է նաև, որ պատնեշը անվտանգ լինի, և որ հոսանքի ներքևում գտնվող ադրբեջանցիները ստանան իրենց համար անհրաժեշտ ջուրը: Ինչու՞ չեն կարող երկու կողմերը գործակցել, երբ դա փոխադարձ հետաքրքրություն է հանդիսանում: Այս հարցում մենք պատրաստ ենք օգնել», - գրել է Ուոլիքը:

Instagram-ում հրապարակված մեկ այլ լուսանկարով ու գրառմամբ նա հիշեցնում է ամերիկյան քաղաքացիական պատերազմում ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի դերը:

«Կա՞ արդյոք համարձակ Աբրահամ Լինքոլն Հայաստանում և Ադրբեջանում, ով կբերի խաղաղություն և հաշտություն », - գրել է համանախագահը:

2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն, Ադրբեջանը շարունակաբար անտեսում է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որԱդրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992-ի ամառային հարձակումը և ԼՂՀ Զինված ուժերի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---