ՀՀ ԱԳՆ. Իսրայելյան բանակի զինվորը ՀՀ քաղաքացի է ու զինապարտ 9 հոկտեմբերի 2015 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի բանակի գործող զինծառայող Արա Մարտոյանը, ՀՀ զինվորական կոմիսարից ստացված գրության համաձայն, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի ուժով ենթակա է զորակոչի պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում, քանի որ ունի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու չկատարված պարտավորություն: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Իսրայելյան մամուլն անդրադարձել է երկրի քաղաքացի Արա Մարտոյանի հետ Հայաստանում պատահած դեպքին: Մարտոյանը՝ երկրի բանակի գործող զինծառայող հանդիսանալով, ժամանել է Երևան, որտեղ պարզվել է, որ նա ՀՀ զինապարտ է, ու պետք է երկու տարի ծառայի հայկական բանակում: Զինվորի մոտ ծագած խնդիրն առկախված է մնացել. լքել Հայաստանը և Իսրայել վերադառնալ նա չի կարողանում: Բալայանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրության համաձայն, Արա Վահագնի Մարտոյանը (ծնվ. 11.03.1995) 01.11.2000-ին ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: «Մարտոյանը ՀՀ կառավարության 23.11.2007-ի թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված կարգով մինչ օրս չի դիմել ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար», - նշել է նա, գրում է Aravot.am-ը: ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Վրաստանում Իսրայելի դեսպանությունը 03.09.2015-ի հայտագրով դիմել է Վրաստանում ՀՀ դեսպանությանը` փոխանցելով երկրի պաշտպանության նախարարության նամակը` այն մասին, որ Մարտոյանը հանդիսանում է պաշտպանության ուժերի զինծառայող և խնդրել է ՀՀ իրավասու մարմինների աջակցությունը` Մարտոյանի Իսրայել վերադառնալու հարցում: Հոկտեմբերի 8-ին PanARMENIAN.Net ի հետ զրույցում Մարտոյանը պատմեց, որ 21 տարեկան է, Հայաստանից ընտանիքի հետ հեռացել է մոտ 15 տարի առաջ, այդ ընթացքում երկիր չի այցելել: Մարտոյանը 2 տարի և 3 ամիս ծառայում է իսրայելական բանակում, օդանավերի մեխանիկ է, ունի սերժանտի կոչում: Ստանալով մեկշաբաթյա արձակուրդ, նա որոշել է անցկացնել այն Հայաստանում: Օդանավակայանում, սակայն, պարզվել է, որ նա նաև ՀՀ զինապարտ է, պիտի ստանա հայկական անձնագիր և ներկայանա զինկոմիսարիատ՝ ծառայություն անցնելու համար: Մարտոյանը, սակայն ասում է, որ մինչև Հայաստան գալն՝ անցած 15 տարվա ընթացքում, որևէ համապատասխան ծանուցում նրան երբեք չեն ուղարկել: Նա նշում է նաև, որ 2001-ին, Հայաստանից հեռանալուց, իր ընտանիքը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում է գրել, սակայն պատկան մարմինները պնդում են, որ նման դիմում չեն ստացել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |