Խնդրագիր` Քվեբեկում ավագ դպրոցներում Ցեղասպանության թեմային պարտադիր անդրադառնալու կոչով21 հոկտեմբերի 2015 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Քվեբեկ նախանգի Ազգային ժողովի պաշտոնական կայքը խնդրագիր է հրապարակել ցեղասպանության պատմության ուսուցումը Քվեբեկի ավագ դպրոցներում պարտադիր դարձնելու վերաբերյալ: Խնդրագրի տեքստում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով, որ ռասայական և մշակութային անհանդուրժողականությունը և խտրականությունը նախապայմաններ են հանդիսանում ցեղասպանության իրականացման համար, որը սահմանվում է որպես ռասայական, էթնիկ կամ մշակութային խմբի զանգվածային ոչնչացում, հաշվի առնելով, որ կրթությունը առանցքային դեր ունի խտրականությունը և ատելության գործողությունները մեր երիտասարդության շրջանում ճանաչելու և կանխելու, և այն, որ ցեղասպանությունների մասին գիտելիքը էական դեր ունի նման գործողությունները ապագայում կանխելու համար, հաշվի առնելով, որ Քվեբեկի զգալի թվով աշակերտներ չունեն որևէ գիտելիք անցյալի ու ներկայի ցեղասպանությունների վերաբերյալ` ներառյալ Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունը և մեր Առաջին ազգերի (Կանադայի բնիկ հնդկացիներ) մշակութային ցեղասպանությունը, հաշվի առնելով, որ ցեղասպանության պատմության ուսուցումը Կանադայի ավագ դպրոցների ուսումնական պլանում ներկայումս պարտադիր չէ, և որ Ցեղասպանության պարտադիր ուսուցման հիմնադրամը կարող է նման դասընթաց տրամադրել դպրոցներում իրականացնելու համար, մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ազգային ժողովին և Կրթության նախարարին, որպեսզի նա Քվեբեկի բոլոր ավագ դպրոցներում ցեղասպանության պատմության ուսուցումը պարտադիր դարձնի` որպես միջոց հանդուրժող և խաղաղ հասարակություն ստեղծելու, որն ընդունում է բոլոր մշակույթները և կրոնները», գրում է ArmenianGenocide.org-ը: 2015-ի Ապրիլի 25-ին Կանադայի խորհրդարանն ընդունել է 587-րդ բանաձևը, որով ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակել է «Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր»: Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ընդգծելով. «Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |