Հայփոստը դարձել է «Մերկուրի»-ի մրցանակակիր

Հայփոստը դարձել է «Մերկուրի»-ի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ավանդական «Մերկուրի» մրցանակաբաշխությունը: «Մերկուրի» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2006 թվականից:

«Հայփոստ» ՓԲԸ-ին շնորհվել է մրցանակ` «Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայությունների ոլորտում միջազգային չափանիշներ կիրառող և զարգացնող ընկերություն» անվանակարգում:

Մրցանակը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին է հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ընդհանուր առմամբ «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգում՝ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին, պարգևներ բիզնեսին աջակցող կազմակերպություններին և անհատներին։ «Մերկուրի»–ն միջազգային մրցանակաբաշխություն է, այն կազմակերպում են աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատները, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---