Վիրահայոց թեմը չի հրաժարվելու ադրբեջանական անվճար գազից25 նոյեմբերի 2015 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Արդեն երրորդ տարին անընդմեջ Ադրբեջանի պետական նավթային ընկերության Վրաստանում գործող դուստր ձեռնարկության՝ Socar Georgia-ի կողմից Վրաստանի ավանդական կրոնական համայնքների գործող սրբավայրերին, եկեղեցիներին, մզկիթներին, սինագոգներին, այդ թվում նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներին մատակարարվում է անվճար գազ: Socar Georgia ընկերության և Վիրահայոց թեմի միջև կնքած պայմանագիրն ավարտվում է 2015-ի վերջին: Այն մասին, թե այնուհետև հարցն ինչպիսի լուծում կստանա, թեմը տեղեկացված չէ: PanARMENIAN.Net ը տեղեկացել է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնից, որ առաջնորդարանը նաև չի տիրապետում Վրաստանի հայկական եկեղեցիների կողմից սպառվող գազի ծավալի և դրա դիմաց վճարի մասին տվյալներին, քանի որ գազամատակարարման ընկերության ներկայացուցիչներն են հետևում ընդհանուր հաշվիչներին և վճարումը կատարվում է համապատասխանաբար: Հարցին, թե արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը քննարկել է ադրբեջանական անվճար գազից հրաժարվել ու հարցը, լրատվության բաժնից պատասխանել են. «Հայ առաքելական Սբ եկեղեցու Վիրահայոց թեմը չի պատրաստվում հրաժարվել իրեն մատակարարվող ադրբեջանական անվճար գազից: Ինչպես արդեն նշեցինք, անվճար գազ մատակարարվում է Վրաստանի ավանդական կրոնական համայնքների գործող սրբավայրերին, եկեղեցիներին, մզկիթներին, սինագոգներին, այդ թվում նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներին: Վիրահայոց թեմն ընդհանրապես չի քննարկում ադրբեջանական անվճար գազից հրաժարվելու հարցը, քանի որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը»: Նշվել է նաև, որ մատուցված անվճար գազը հնարավորություն է ընձեռում խնայված նյութական միջոցներն ուղղել Թեմի կրթական, երիտասարդական և մշակութային գործունեության զարգացմանը: Նոյեմբերի սկզբին ադրբեջանական ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ անվճար գազ են մատակարարելու Վրաստանի բոլոր կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա |