Բաբայանը` Բաքվի կողմից տանկ կիրառելու մասին. Սա ահաբեկչություն է

Բաբայանը` Բաքվի կողմից տանկ կիրառելու մասին. Սա ահաբեկչություն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից առաջին անգամ հրասայլից (տանկ) ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերի արկակոծումն ահաբեկչություն է, ուրիշ որևէ կերպ դա որակել չի կարելի: Որպես պետություն նրանց էությունն ահաբեկչությունն է և ֆաշիզմը: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Միաժամանակ, նա հավելել է, որ այդ հարվածը որևէ կերպ չի ահաբեկել հայկական կողմին:

«Տանկով իրականացրած այս հարվածը առաջինն էր 1994-ի զինադադարի կնքումից հետո: Սա նոր ահաբեկչության ձև է այն էլ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները ահաբեկչության դեմ պայքար են մղում: Եվ փաստորեն նման ձևով զինադադարի ռեժիմի խախտումը ոչ այլ ինչ է քան արհամարհանքի դրսևորում և՛ միջնորդ երկրների, և՛ միջազգային հանրության նկատմամբ», - ասել է Բաբայանը, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ԵԽԽՎ կողմից ադրբեջանամետ զեկույցներին սատարելուն և այն հարցին, արդյոք դրանք նպաստո՞ւմ են Ադրբեջանի՝ զինադադարի խախտման նմանատիպ գործողություններին Բաբայանը նշել է, որ առանց այդ զեկույցների էլ Ադրբեջանը դիմելու էր այսպիսի քայլերի:

«Պարզապես նման զեկույցներին սատարելը ԵԽԽՎ և մնացած այլ կազմակերպությունների կողմից, խայտառակություն է: Սա հարված է ժողովրդավարական արժեքներին: Սա օգնություն է ահաբեկչական կազմավորմանը, որն այս դեպքում պետության ձևով է հանդես գալիս: Սա ժողովրդավարական արժեքներ պահպանող կազմակերպության կողմից ժողովրդավարական արժեքներին ամենամեծ հարվածն է»,- ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը:

Բաբայանի կարծիքով՝ Ագրեսորին զսպելու միակ միջոցը ուժի լեզվով պատասխան տալն է:

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարիպահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ապակայունացնող գործողությունները անպատիժ չեն մնալու և ստեղծված իրադրության հետևանքները լինելու են ծանր ու անդառնալի, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Կարդացեք նաև` Օհանյանը Կասպրշիկին հայտնել է Ադրբեջանի կողմից տանկ կիրառելու մասին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---