Կոնգրեսական Ռոյսն Ուորլիքի հետ կքննարկի Բաքվի ագրեսիայի դեմ քայլեր ձեռնարկելու հարցը

Կոնգրեսական Ռոյսն Ուորլիքի հետ կքննարկի Բաքվի ագրեսիայի դեմ քայլեր ձեռնարկելու հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը պատրաստվում է հատուկ ճեպազրույց կազմակերպել, որի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ կքննարկի ԼՂ սահմանային գոտում ադրբեջանական ագրեսիայի ընդարձակման, ինչպես նաև բռնությունների կասեցմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցերը:

Ճեպազույցի ընթացքում անդրադարձ է կատարվելու ավելի վաղ` հոկտեմբերի 26-ին, Ռոյսի, բարձրաստիճան կոնգրեսական Էլիոթ Էնջլի և նրանց 80 այլ գործընկերի կողմից ամերիկացի համանախագահին ուղղված նամակին, որում պաշտոնյաններն առաջարկում են 3 հիմնական քայլ` ԼՂ սահմանային լարվածությունը թուլացնելու և բռնության դեպքերը հնարավորինս կանխելու համար, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:

Կոնգրեսականների հղած նամակում ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկվում է համոզել հակամարտող կողմերին դիպուկահարներին հեռացնել սահմանային գոտուց, ավելացնել շփման գծում ԵԱՀԿ ներկայացուցիչների քանակը, ինչպես նաև այնպիսի տեխնիկական համակարգեր տեղադրել, որոնք թույլ կտան ճշգրտորեն պարզել, թե որտեղից է արձակվում կրակը:

Ռոյսը նաև հիշեցրել է, որ Հայաստանն ու Ղարաբաղը կողմ են հանդես եկել այդ նախաձեռնություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Կոնգրեսականը հիշեցրել է, որ օրերս ադրբեջանական տանկը կրակ է բացել, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է 24-ամյա Գարիկ Ավանեսյանը։

Դեկտեմբերի 9-ին հակառակորդն 1994-ի զինադադարի կնքումից հետո առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---