«Նոր Հայաստան»-ը քաղորոշումների ժողովների շարք կսկսի. Երևանից` մարզեր (թարմացվող)

«Նոր Հայաստան»-ը քաղորոշումների ժողովների շարք կսկսի. Երևանից` մարզեր  (թարմացվող)

PanARMENIAN.Net - «Նոր Հայաստան» փրկության ճակատի հերթական հանրահավաքն է անցել Ազատության հրապարակում դեկտեմբերի 11-ին: PanARMENIAN.Net ը հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրավքեից հետո ընթացող զարգացումներին:

18:19 Հանրահավաքն ավարտվեց, ներկաները երթով շարժվեցին Փոքր կենտրոնով:

18:05 «Մենք պետք է փրկենք մեր պետությունը: Այս ամբիոնը դառնալու է միակ օրինական պետական ամբիոնը, իսկ այս ժողովուրդը՝ իշխանության միակ տերը, ուստի վավերացնելով այս հանրաքվեի արդյունքները, ԿԸՀ նախագահ պրն Մուկուչյանն իրականացնելու է իշխանափոխություն: Մենք շարունակում ենք մեր պայքարը, հասել ենք, ըստ էության, արդյունքի, որովհետև իրականում կասեցրել ենք այս սահմանադրական չարեփոխումների ընդունումը»,- իր ելությում ասաց ճակատի անդամ Հմայակ Հովհաննիսյանը:

18:00 Ազատության հրապարակում հայտարարվեց՝ Կողբացի փողոցի վրա մի խումբ անձինք հարձակվել են «Հակահարված» նախաձեռնության վրա, ներկայացել որպես ԱԱԾ աշխատակիցներ, ծեծի ենթարկել նախաձեռնության անդամներին ու նրանցից Արման Ղարիբյանին տարել իրենց հետ:

17:49 «Մենք դեպի հաղթանակ ճանապարհին ենք, ու մեզ է մնում քայլ առ քայլ, օր առ օր, վայրկյան առ վայրկյան, հետևողական գնալ միասին դեպի նոր Հայաստան»,- իր ելույթը եզրափակեց «Ժառանգության» առաջնորդը:

17:43 Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ հաջորդ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, երեկոյան ժամը 17:00-ին Ազատության հրապարակում «մեծ հանրահավաք ու երթ» է լինելու: «Մարզային հանդիպումներից հետո մեր հաջորդ քայլերը կախված են լինելու ձեզնից, և մեզնից: Ամեն օր վիճակը փոխվում է, և պետք է պատրաստ լինենք այդ ընթացքին ու փոփոխություններին»,- ասաց Հովհաննիսյանը:

17:40 Ամսի 16-ից սկսած «Նոր Հայաստանը» նախաձեռնելու է քաղաքացիական որոշումների ժողովների շարք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ու ժողովրդի վստահության ղեկավարության կազմավորման նպատակով: Քննարկում, հարց ու պատասխան, որոշում: «Ի վերջո, մենք տանելու ենք «Նոր Հայաստանը» դեպի Հայատսանի բոլոր մարզեր, և առաջին դուռը, որ պիտի թակենք, Սուրեն Խաչատրյանինն է»:

Առաջին կանգառ՝ Կապան, ամսի 16-ին, ժամը 11:00-ին. նույն օրը, ժամը 14:00-ին՝ երթ գորիսի փողոցներով: Ժամը 15:30՝ Սիսիան, 17:30՝ Եղեգնաձոր:

17:35 Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ նստացույցը վերածվում է շուրջօրյա հերթապահության: «Մեր տղաներին ուղարկում ենք մի օր օջախում սնվելու, ու հետո մասնակցելու հերթապահության: Ժողովրդի շտաբը, մեր դրոշն ու մենք կմնանք Ազատութան հրապարակում»: Դեկտեմբերի 12-ից մինչև 20-ը ներառյալ՝ ժամը 17:00-ին, այս հրապարակում ամեն օր կլինի ասուլիս-քննարկում մտավորականների, երիտասարդների ու շարքային քաղաքացիների հետ:

17:30 «Միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ պահանջել եմ, որ Հայաստանը չափվի ամենաբարձր չափանիշին համապատասխան: Դա ենթադրում է, որ ամբողջ աշխարհից հանրաքվեին հետևող միջազգային դիտորդները պետք է հասկանան, որ այստեղ մենք ենք որոշողը, ու գտնվում ենք ճգնաժամային վիճակում, և ուրեմն լուծումները պետք է լինեն ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլև գործողություններով: Պետք է, որ միջազգային հանրությունը հասկանա՝ շռայլություն չունենք մի սերունդ սպասելու, որ մեր հարցերը լուծենք, մեր երկիրն այդ ընթացքում կդատարկվի, Հայաստանի ամենապայծառ ուղեղները կլինեն դրսում ու տարին մեկ անգամ Հայաստանի կենացը կխմեն: Եվ ուրեմն, միջազգային հանրությունից ակնկալում եմք, որ ինքը նույպես պահանջի պետական հանցագործ Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի հրաժրականը, զուգահեռաբար ապահովելով խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ»,- ասաց Հովհաննիսյանը:

17:25 «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց՝ հավաքվածներից ոչ մեկը տանը չի նստելու. «կգնա տուն, կտաքանա, երեխաներին կգուրգուրի ու կվերադառնա այստեղ՝ պայքարելու»: Ասում է՝ պետք է շարունակեն աշխատանքը ներքին ու արտաքին ճակատներում:

17:15 Ազատության հրապարակում Հայաստանի օրհներգով մեկնարկեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի» հերթական հանրահավաքը, որի ընթացքույմ հավաքվածները պատրաստվում են քննարկել առաջիկա անելիքներն ու քայլերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---