Սենատոր Քիրք. Ղարաբաղի հայերն ամեն օր պայքարում են հարևան Ադրբեջանի նկրտումների դեմ

Սենատոր Քիրք. Ղարաբաղի հայերն ամեն օր պայքարում են հարևան Ադրբեջանի նկրտումների դեմ

PanARMENIAN.Net - Իլինոյսից ԱՄՆ սենատոր Մարկ Քիրքը դատապարտել է Ադրբեջանի աճող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Այժմ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնքան անվտագ և խաղաղ չի ապրում, որքան մենք ԱՄՆ-ում: Ղարաբաղի հայերն ամեն օր պայքար են մղում` պաշտպանվելով հարևան Ադրբեջանի նկրտումներից»,-ասել է սենատորը: Նա ողջունել է կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի առաջարկներն, ուղղված հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նա նշել է, որ Հայաստանն ու Արցախը կողմ են առաջարկներին, իսկ Ադրբեջանը` ոչ:

ANCA ղեկավար Քեն Խաչիկյանը բարձր է գնահատել սենատորի դիրքորոշումն ու հույս է հայտնել որ աշխատանքը Մարկ Քիրքի հետ կշարունակվի և Ռոյս-Էնգել առաջարկները կյանքի կկոչվեն, հայտնում է Armenia Today-ը:

Դեկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 105 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (52 արկ), 82 (26 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (3 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1100 կրակոց:

Դեկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (130 արկ), 82 (13 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

Հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և ոչնչացրել ադրբեջանական զինուժի՝ առաջնագծին մոտ տեղակայված ռազմական մի քանի կարևոր օբյեկտներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---