Կառավարությունը մասնակի կփոխհատուցի սահմանամերձ Սևակի բնակիչների գազի և էլէներգիայի վճարը

Կառավարությունը մասնակի կփոխհատուցի սահմանամերձ Սևակի բնակիչների գազի և էլէներգիայի վճարը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 17-ի նիստում որոշում է ընդունել սոցիալական աջակցություն կտրամադրի Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի, գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով:

2015-ի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նախատեսվում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, իսկ սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով, գրում է Panorama.am-ը:

Նախագծով աջակցություն է նախատեսվում նաև այն բաժանորդների համար, որոնք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ: Վերոնշյալ բաժանորդների համար «ՀԷՑ»-ի 2015-ի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար:

Սոցիալական աջակցություն է տրամադրվում նաև ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարի վճարման ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ 130 մլն դրամ՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքների վերականգնմանը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---