Հակառակորդն Արցախում դիվերսիոն ներթափանցման 3 փորձ է ձեռնարկել

Հակառակորդն Արցախում դիվերսիոն ներթափանցման 3 փորձ է ձեռնարկել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի 3 ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են կորուստի մասին Ադրբեջանի զինված ուժերում: Դեկտեմբերի 16-ի երեկոյան շփման գծում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ռաշադ Ալիյար օղլու Ջաֆարզադեն, հայտնում է haqqin.az-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով:

Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (144 արկ), 82 (117 արկ), 120 (3 արկ) միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» (2 արկ), ՀՀՆ-9 (5 արկ), ՀԱՆ-17 (55 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---