ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է Մինսկի խմբում Թուրքիայի դերի մասին. Կոնգրեսականները մտահոգված են

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է Մինսկի խմբում Թուրքիայի դերի մասին. Կոնգրեսականները մտահոգված են

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բաերը հայտարարել է, թե Թուրքիան «արժեքավոր» դեր ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջնորդական ջանքերում: ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները լուրջ մտահոգություն են հայտնել այդ հայտարարության կապակցությամբ:

Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոունը ասել է. «Ես մտահոգված եմ Մինսկի խմբում Թուրքիայի դերը գովերգելու Բաերի հայտարարությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի գործուն ու բացահայտ աջակցությունը ակնհայտ էր ամենասկզբից, և նման հայտարարությունը միայն կարող է ծառայել բանակցությունները բարդացնելուն», մեջբերում է Ամերիկայի ձայնը:

Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆի խոսքով՝ «Թուրքիայի ցուցաբերած վարքը և Բաքվին այդ երկրի անվերապահ աջակցությունը հաշվի առնելով` այն որևէ կերպ չի կարող համարվել չեզոք միջնորդ»: Այնուհետև նա խոսել է սահմանների երկայնքով դիտորդ սարքավորումներ տեղադրելու կարևորության մասին, ու շեշտել, որ այս առաջարկը պետք է աջակցեն բոլոր երկրները:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը դեկտեմբերի 19-ին ասել է, որաշխարհաքաղաքականի համատեքստում մենք պարզ տեսնում ենք Թուրքիա-Ադրբեջան տանդեմի միասնական ճակատը` հայության դեմ: Թուրքիան իրեն պահում է որպես ահաբեկչական պետություն, ահաբեկիչներին սատարող պետություն` Սիրիայում, Իրաքում, Ռուսաստանի դեմ հարաբերություններում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---