Իրաքը մտադիր է ՀՀ-ից ձեթ գնել՝ Թուրքիայի փոխարեն

Իրաքը մտադիր է ՀՀ-ից  ձեթ գնել՝ Թուրքիայի փոխարեն

PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում թուրքական զորախմբի տեղակայումից հետո Թուրքիայի և Իրաքի միջև առաջացած լարվածության ֆոնին Իրաքը որոշել է զգալիորեն կրճատել Թուրքիայից ներմուծվող ձեթի ծավալները:

Իրաքի կառավարությունն արդեն բանակցություններ է սկսել Հայաստանից ձեթ գնելու շուրջ, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական աղբյուրը, հղում անելով անգլիական Reuters լրատվական գործակալությանը, նշում է, որ Իրաքի առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ երկրի կառավարությունը որոշել է կրճատել Թուրքիայից գնվող ձեթի ծավալը` լրացնելով այն այլ շուկաներից կատարվելիք գնումներով: Նախատեսվում է հիմնել նաև սեփական արտադրություն:

Թուրքական կայքը նշում է նաև, որ Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Ալ Սուդանին հանդիպում է ունեցել Բաղդադում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի հետ և քննարկել Հայաստանից Իրաք ձեթի հնարավոր ներմուծման թեման:

Նշվում է, որ Բաղդադում Հայաստանի դեսպանատան աշխատողներից մեկը Reuters-ին տված հարցազրույցում հաստատել է դեսպանի և նախարարի հանդիպումը, սակայն քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:

Վերջին 7 տարիներին Իրաքի ձեթի պահանջարկն ամբողջությամբ բավարարվում է Թուրքիայից ներմուծվող ձեթով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---