ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է զոհվել

ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է զոհվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970 թ. Ս. Կ.-ը և 1985 թ. ծնված Է. Պ.-ը, ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ին հղումով հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ՀՀ քաղաքացի Մ. Պ.-ը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---