Մահապատժի ենթարկված ASALA-ի մարտիկի աճյունը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա 7 հունվարի 2016 - 18:04 AMT PanARMENIAN.Net - 1983-ին Թուրքիայում մահապատժի ենթարկված ASALA-ի մարտիկ Լևոն Էքմեջյանի աճյունը նրա ընտանիքի կամքի համաձայն տեղափոխվել է Ֆրանսիա: Էքմեջյանը ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» խմբի անդամ էր, որն իրականացրել է «Կարին» գործողությունն Անկարայի Էսենբողա օդանավակայանում: 1982 թ. oգոստոսի 7-ին Զոհրաբ Սարգսյանի և Լևոն Էքմեջյանի գործողության արդյունքում սպանվեց 9 մարդ, 72-ը՝ վիրավորվեց: Սարգսյանն ինքնասպան եղավ ձերբակալության պահին: Էքմեջյանը վիրավորվել էր և նրան ձերբակալեցին: Նա գնդակահարվեց 1983թ. հունվարի 28-ին և հուղարկավորվել էր Անկարայի Ջեվեջի Ասրի գերեզմանատանը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Էքմեջյանի ընտանիքը դիմել էր Թուրքիայի իշխանություններն փաստաբան Էրեն Կեսկինի միջոցով՝ հայտնելով, որ կցանկանոր տեղափոխել նրա աճյունը և հուղարկավորել քրիստոնեական ծեսով: Իշխանությունների համաձայնությունը ստացվեց 2015-ի ավարտին՝ մի քանի օր անց արտաշիրիմում կատարվեց և Էքմեջյանի աճյունը տեղափոխվեց Ֆրանսիա ինքնաթիռով: Հայաստանի ազատագրման գաղտնի բանակը (ASALA) մարքսիստական ռազմականացված կազմակերպություն է, որը գործել է 1975-ից մինչև 1990-ականների սկիզբը: 1980-ականներին այն ներառված է եղել ԱՄՆ Պետդեպի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն հետագայում հեռացվել է ցուցակից: ASALA –ի նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը, հատուցում վճարել և վերադարձնել Հայաստանի տարածքները հայերին: ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո կազմակերպությունը դադարեցրեց ակտիվ գործունեությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |