Նավթի գինը շարունակում է նվազել` հասնելով մոտ $31 մեկ բարելի դիմաց

Նավթի գինը շարունակում է նվազել` հասնելով մոտ $31 մեկ բարելի դիմաց

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են 7-րդ օրն անընդմեջ: Հունվարի 12-ին թարմացվեցին հերթական 12-ամյա վաղեմության նվազագույն ցուցանիշները` Չինաստանում հումքի պահանջարկի վերաբերյալ մտավախությունների ֆոնին:

Ինչպես գրում է «Վեդոմոստին», ամերիկյան WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էժանացել են 1,45%-ով` կազմելով $30,95 մեկ բարելի դիմաց: WTI-ի այսպիսի ցուցանիշ գրանցվել է վերջին անգամ 2003-ի դեկտեմբերին: Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1,4%` մինչև $31,1 մեկ բարելի դիմաց:

Հունվարի 11-ին Urals տեսակի ռուսական նավթի գինը 2004-ից ի վեր առաջին անգամ չհասավ $30 մեկ բարելի դիմաց: 2016թ. ՌԴ բյուջեում ամրագրված է մեկ բարելի դիմաց 50 դոլար գինը: Ըստ տարբեր բացասական սցենարների, ենթադրվում էր, որ Urals տեսակի ռուսական նավթի միջին տարեկան գինը կկազմի $40, ինչն արդեն իսկ չի համապատասխանում իրականությանը:

Անկումը շարունակվում է Չինաստանի բորսաներում անկայուն իրավիճակի ֆոնին և չինական տնտեսության աճի տեմպերի և հումքի պահանջարկի նվազման ակնկալիքների ֆոնին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---