Հայաստանում «գունավոր հեղափոխություններ» չեն սպասվում, հայտարարել է ՀՀ նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանում «գունավոր հեղափոխություններ» չեն սպասվում: Այդ մասին Հայաստանի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, «գունավոր հեղափոխությունների» ալիքն անցավ ԱՊՀ որոշ պետություններով, եւ հիմնականում դրական հիշողություններ չի թողել այդ երկրների ժողովրդների մոտ»,-նշել է Ռ.Քոչարյանը: Ընդ որում նա խորհուրդ է տվել հեղափոխությունների հովանավորներին փողերը քամուն չտալ, այլ «մի լավ բան կառուցել Հայաստանում»: Անդրադառնալով Հայաստանում կայանալիք ընտրություններին` նախագահը նշել է, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատվությունը կրում են քաղաքական ուժերը: Ռ.Քոչարյանը նշել է, որ Հայաստանում ձեւավորվել է ընտրական կեղծիքների թեմայի շուրջ կրքեր բորբոքելու ավանդույթ: Ընդ որում նա հավելել է, որ կրքեր են բորբոքում այն կուսակցությունները, որոնք ի վիճակի չեն ստանալ ընտրողների քվեների ցանկալի քանակ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---