Պայթյուն Ստամբուլի Թարգմանչաց վարժարանի տարածքում. Պատճառը մեթանի կուտակումը կարող է լինել

Պայթյուն  Ստամբուլի Թարգմանչաց վարժարանի տարածքում. Պատճառը մեթանի կուտակումը կարող է լինել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել:

Պայթյունը տեղի է ունեցել տարածքում գտնվող կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ մոտ 60կգ կշռող կափարիչը օդ է նետվել, Habertürk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, բայց բնակիչների շրջանում խուճապ է առաջացել: Դեպքի վայր են կանչվել ոստիկանության, ինչպես նաև Ստամբուլի ջրամատակարարման և գազամատակարարման ծառայությունների աշխատակիցները:

Վերջիններիս կատարած հետազոթույունների արդյունքնում առաջ է քաշվել այն վարկածը, որ պայթյունի պատճառ կարող էր լինել կոյուղում մեթան գազի կուտակումը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---