Հունվարի 16-18-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը 16-ի գիշերը կնվազի 8-10°C-ով

Հունվարի 16-18-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը 16-ի գիշերը կնվազի 8-10°C-ով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև:

Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևանի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 9.50C (1999) Օդի նվազագույն ջերմաստիճան` -27.60C (2008) Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.00C

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---