$50 մլն Ամերիաբանկին՝ կապիտալն ավելացնելու և միջոցների հասանելիությունն ընդլայնելու համար

$50 մլն Ամերիաբանկին՝ կապիտալն ավելացնելու և միջոցների հասանելիությունն ընդլայնելու համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC, ՄՖԿ) $50 մլն-ի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկը հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու, երկրի տնտեսվարող սուբյեկտների վարկավորման հնարավորությունները և ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:

Երկարաժամկետ կապիտալ տրամադրելով՝ IFC-ն նպատակ ունիամրապնդելու Հայաստանի բանկային ոլորտի կայունությունը և օժանդակելու Ամերիաբանկի ռազմավարական նպատակների իրագործմանը:

Հաշվի առնելով Ամերիաբանկի կորպորատիվ կառավարման համակարգի բարձր որակն ու աճի արագընթաց տեմպերը՝ IFC-ի կողմից տրամադրված ստորադաս փոխառությունը կնպաստի բանկի զարգացմանը և թույլ կտա նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO):

Հայաստանն անդամակցել է IFC-ին 1995-ին: Այդ ընթացքում IFC-ի երկարաժամկետ ներդրումային պարտավորությունները կազմել են $233 ներառյալ $22.8 միլիոն ՝ մոբիլիզացված այլ վարկատուներից: Այդ գումարի շրջանակում IFC-ն ֆինանսավորել է 42 ծրագիր մի շարք ոլորտներում՝ ներառյալ ֆինանսական շուկաները, արտադրությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները և հանքարդյունաբերությունը։ Առևտրի ֆինանսավորման իր ծրագրի միջոցով IFC-ն աջակցել է նաև 122 միլիոն դոլարից ավել արժեքով առևտրային գործարքների։ ՄՖԿ իրականացրել է նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված խորհրդատվական ծրագրեր։

Հունվարի 21-ին Ամերիաբանկի և ՄՖԿ-ի միջև պայմանագրի կնքման արարողությունից հետո «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը նշել է.

«Այս գործարքը որակի բացարձակապես նոր մակարադակ է մեր բանկի համար այս շուկայում: Համոզված ենք, որ գործակցությունը բազում նոր հնարավորություններ կստեղծի մեր կազմակերպությունների և Հայաստանի բանկային հատվածի համար»:

IFC Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմանիր հերթին նշել է, որ կապիտալ տրամադրելով Հայաստանում հիմնական գործընկեր բանկերից մեկին՝ կորպորացիան սատարում է նրա զարգացման ռազմավարությանը և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

«Այս գործակցությունը մեր նախաձեռնություններից է, որը ՀՀ բանկային հատվածի կայունության բարձրացմանն է ուղղված: Գործարքը նաև ընդհանուր տնտեսական զարգացման համար վճռորոշ նշանակություն ունի», - ընդգծել է Թելմանը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC–ն գլոբալ զարգացման ամենամեծ հաստատությունն է, որը զբաղվում է բացառապես մասնավոր հատվածով։ Աշխատելով մոտ 2000 մասնավոր ձեռնարկության հետ՝ IFC-ին օգտագործում է իր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունը՝ օգնելու ստեղծել նոր հնարավորություններ այնտեղ, որտեղ կա դրանց կարիքը: 2015 ֆինանսական տարում IFC-ին տրամադրել է ավելի քան $18 միլիարդի ֆինանսավորում զարգացող երկրներում գործող տնտեսվարող սուբյեկտներին՝ օգնելով նրանց կատարել մի շատ կարևոր դեր՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը և խթանել համընդհանուր բարգավաճումը:

Որպես շուկայում իր ակտիվներով, տրամադրվող վարկերի ծավալով, պարտավորություններով և ավանդներով առաջատար՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մատուցում է համալիր կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ: Արժանանալով բազմաթիվ միջազգային պարգևների, այդ թվում՝ Euromoney, Global Finance և he Banker/FT հեղինակավոր ամսագրերի մրցանակների՝ Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ իրականացնել արդի տեխնոլոգիաների ներդրման և հաճախորդների սպասարկման որակի շարունակական կատարելագործման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---